Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Խոլոդովա. «Պետք է շարունակենք, որքան կբավականացնեն մեր ուժերը»

04.04.2018

Վավերագրական պիեսի Մոսկվայի «Տեատր.Doc»-ի գեղարվեստական ղեկավար Միխայիլ ՈՒգարովի վախճանվելուց մեկ օր անց՝ ապրիլի երկուսին թատրոնը հայտարարել է, որ կշարունակի աշխատանքը և կխաղա իր ներկայացումները՝ համաձայն ազդագրերում նշված ամսաթվերի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Մենք պետք է խաղանք...»,- հայտարարել է թատրոնի փոխտնօրեն Վիկտորիա Խոլոդովան և նշել, որ ինչ վերաբերում է Ուգարովի նոր ներկայացման ցուցադրության պրեմիերային, ապա այդ հարցը կքննարկեն առանձին:

«Թատրոնը մենք չենք փակելու: Դա չէր կարող ճիշտ և արդարացի լինել նրա գոյությունը պահպանելու պայքարի և գործադրված ջանքերի տեսանկյունից: Պեք է շարունակենք, որքան կբավականացնեն մեր ուժերը»,- ասել է Խոլոդովան:

Ռուսաստանցի հայտնի թատերական գործիչ Միխայիլ Ուգարովը հանկարծամահ է եղել սրտի տագնապից: Քաղաքապեարանից ստանալով Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը արվեստագետին հողարկավորելու թույլտվության համար ներկայացված դիմումի մերժումը, թատրոնը այդ նույն գերեզմանատանը ժողովրդական հանգանակությամբ հավաքված դրամով գնել է հողամաս:

Միխայիլ Ուգարովի հուղարկավորությունը կկայանա Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը, հինգշաբթի, ապրիլի 5-ին:





Այս թեմայով այլ հղումներ-1



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 818 անգամ