Ժողովրդին մատուցած հատուկ ծառայությունների համար04.25.2018
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այլ ոլորտներ ներկայացնող 5 այլ մասնագետների թվում «Ռուսական Դաշնության աշխատանքի հերոսի» ոսկե աստղ է շնորհել նաև «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
2013թ.-ին հաստատված այդ կոչումը Ռուսաստանում երկու բարձրագույններից մեկն է, որը տրվում է այդ երկրին և ժողովրդին մատուցած հատուկ ծառայությունների համար:
«Ես անսահման երախտապարտ եմ իմ աշխատանքը բարձր գնահատելու համար: 40 տարի ես ղեկավարում եմ «Լենկոմ» թատրոնը և այդ 40 տարիները մեր մոտ չի եղել որևէ արտակարգ դեպք: Մենք ապրել ենք համերաշխ, ուրախ, ինտենսիվ և ժամանակ առ ժամանակ՝ տաղանդավոր»,- իր շնորհակալական խոսքում ասել է Մարկ Զախարովը:
Այս թեմայով այլ հղումներ-1