Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դա հենց ինքը՝ երաժշտությունն է

04.26.2018

«Ես կցանկանայի, որպեսզի հանդիսատեսը հասկանա, թե որքան հետաքրքիր , մատչելի և ուսանելի է օպերան,- ասել է ամերիկացի հայտնի օպերային երգիչ, նշանավոր բարիտոն Թոմաս Հեմփթոնը, որն այսօր՝ ապրիլի 26-ին, «Opera Apriori» փառատոնի շրջանակներում հյուրախաղերով հանդես է գալիս Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում: Այդ մ ասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Նա ասում է, որ, երբ մարդը գնում է օպերա, կարող է նաև դրա մասին ոչինչ չիմանալ և միայն հիանալ դեկորացիաներով. «Աստված իմ, ինչպիսի դեկորացիաներ, ինչպիսի ձայներ և, նույնիսկ, առանց միկրոֆոնի»:

Նա նշում է, որ այդ ամենը, սակայն, ընդամենը սառցալեռան գագաթն է:

«Սակայն,- ասում է երգիչը,- եթե դուք գիտեք ինչ, ինչու և ինչպես, ապա սկսում եք զգալ այն նույն երկվությունները, ինչը զգում են բեմի վրայի կերպարները: Դուք տեսնում եք ձեզ այդ կերպարների մեջ, դուք նրանց մեջ գտնում եք ձեր սեփական մարդկային նոր պատմության ըմբռնումը: Եվ հենց այդ ուղերձը դասական աշխարհից՝ ժամանակակից աշխարհին , իմ կարծիքով, պետք է նորից ֆոկուսավորել և լցնել էներգիայով»:

Նա կարծում է, որ պետք չէ մոռանալ, որ «օպերան արվեստի երաժշտական ձև է» և ընդգծում. «Ոչ թատերական արվեստի ձև»:

Ըստ նրա, «օպերային բեմադրության թատերայնությունը ինքնին չի կարող ապրել», իսկ երաժշտությունը կարող է: «Եվ իմ ինքնաներշնչումը, երբ ես երգում եմ Սկարպիային «Տոսկայում», ինձ մոտ է գալիս Պուչինիի կողմից»; Նա նշում է, որ երգիծանքը, որով Սկարպիան հարցաքննում է Տոսկային՝ երկրորդ պատկերում, դա հենց Պուչինին է: Նա ընդգծում է՝ ոչ թե պրոդյուսերը կամ ռեժիսորը: Դա հենց ինքը՝ երաժշտությունն է:

«Հենց որ մենք այդ հասկանում ենք, չժխտելով թատերային բաղադրիչը՝... դառնում է հիանալի»:

Թոմաս Հեմփթոնը վստահ է, որ դա երաժտության և թատրոնի միջև վեճ չէ:

«Եղել է փուլ, երբ շեշտը դրվում էր թատերական բաղադրիչի վրա, որպեսի պահպանվի օպերային ձևը, որպես այդպիսինի: Չեմ կարծում, որ դա լավ միտք էր: Կարծում եմ, որ պետք է սկսել երկվությունը զգացմունքային ենթատեքստում ցուցադրող երաժշտական ազդակից »,- նշում է նա՝ համոզված, որ դրանից կարող է սկսվել թատրերական ենթատեքստով օպերան:

Նա համոզված է, որ պահպանելով երաժշտությունը, արդեն, կարելի է իրեն թույլ տալ ամեն ինչ:

    Դիտվել է 1171 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների