Մահացավ բրիտանական քաղաքացիություն ստանալուց անմիջապես հետո04.30.2018
Լոնդոն փախած և «Պոլոնիում-210» ռադիոակտիվ նյութով թունավորված Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության նախկին սպան կդառնա ներկայացման հերոս: «Observer.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Նախնական վարկածով «Շատ թանկ թույն» վերնագրված ներկայացման պրեմիերան կկայանա «Old Vic» թատրոնում: Ասենք որ այդպես է կոչվում բեմադրության գրական սկզբնաղբյուրը հանդիսացող, 2016թ.-ին հրատարակված գիրքը, որը հեղինակել է «Guardian» պարբերականի մոսկովյան թղթակից Լյուք Հարդինգը: Բեմադրությունը պատրաստել է Լյուսի Պրեբբլը, որը նշել է, որ լրագրողի գրքի և իր բեմադրության պատմությունը «նման է մեր ժամանակներին»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի անվտանգության ծառայության գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոն Մեծ Բրիտանիա էր փախել 2006թ.-ի նոյեմբերին: Նա մահացավ բրիտանական քաղաքացիություն ստանալուց անմիջապես հետո: Նա իրեն վատ էր զգացել ռուսաստանցի Անդրեյ Լուգովոյին և Դմիտրի Կովտունին հանդիպելուց և նրանց հետ թեյելուց հետո:
Լիտվինենկոյի մահից հետո փորձաքննությունը պարզեց, որ նրա օրգանիզմում առկա է զգալի քանակության «Պոլոնիում-210» ռադիոակտիվ նյութ:
Այս գործով բրիտանիայում հիմնական կասկածյալ է դիտարկվում ռուսաստանցի բիզնեսմեն և պատգամավոր Անդրեյ Լուգովոյը: Նա ժխտում է իր դեմ հարուցված մեղադրանքը, իսկ հարուցված քրեական գործը համարում է «թատերական ֆարս»:
Մոսկվայում բազմիցս հայտարարել են, որ Լիտվինենկոյի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործը քաղաքականացված է և իրականացվում է ոչ թափանցիկ ընթացակարգով: