Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Դեմիդովա. ««Այս մեծ տանը մեզ թույլատրել են լինել մանկական սենյակում

05.03.2018

«Տարիքի մեջ նույնպես կան ինչ-որ առավելություններ: Ես շատ բան եմ տեսել: Ես շատ բան եմ հիշում: Ես հիշում եմ МХТ-ի (Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի) հանճարեղ ծերունիներին բեմի վրա: Ես հիշում եմ ինչպես սկսեց Սմակտունովսկին և տեսել եմ նրա բոլոր լավագույն դերերը: Ես մասնակցել եմ Տագանկայի թատրոնի ծննդին և պայթյունին: Ես հիշում եմ, որ թատրոնը եղել հանրային ամբիոն: Այն ձևավորում էր հասարակական կարծիք, ճաշակ, բարձրացնում էր մշակույթը և հանգավորվում էր հոգևորի հետ»,- հայտարարել է ռուսաստանցի հայտնի դերասանուհի Ալլա Դեմիդովան, որը «Գոգոլ կենտրոն» թատրոնում իր մասնակցությամբ բեմադրված «Ախմատովա: Պոեմ առանց հերոսի» մենաներկայացման համար, «Լավագույ կնոջ դերակատարում դրամայում» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակի-2018-ի»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Դեմիդովան ենթադրում է, որ այսօր թատրոնն իր կապը ընդհատել է հոգևորի հետ և ինքը փորձում է գտնել, թե որտեղ է կորել այդ ճանապարհը: «Գուցե թատրոնը իր ուշադրությունը ուղղել է էստրա՞դային, որովհետև էստրադան ինչ-որ ժամանակ շատ մոդայի՞կ էր,- հարցնում է դերասանուհին և տարակուսում,- Բայց չէ, որ մեր ճանապարհները տարբեր են»:

Դերասանուհին կարծում է, որ էստրադան դա այն է, որն ասում է. «Բարև, ես եկել եմ ձեր մոտ»: Իսկ թատրոնը ընդհակառակը, ասում է. «Դուք եկել եք ինձ մոտ»:

Ըստ Ալա Դեմիդովայի հենց այդ հանգամանքն էլ մոռացվել է:

«Մենք ավելի ու ավելի շատ ենք ընդունում «ինչ եք ցանկանում» կեցվածք, հրապուրում հանդիսատեսներին պիեսների հետաքրքիր բովանդակությամբ, էստրադային ժանրի փայլուն շոուով... Եվ համացանցում, որտեղ բառը ստացել է ծառայամտության կալվածք, մեզ անվանում են ծաղրածուներ, թափառաշրջիկ դերասաներ, որոնք ինչ են իրենցից ներկայացնում, որ ահա, հիմա, այսպես խոսում է»,- տարակուսանքով արձանագրում է արտիստուհին:

Նա կարծում է, որ դրանում մեղավորը հենց իրենք՝ թատրոնի մարդիկ են.... «Այս մեծ տանը մեզ թույլատրել են լինել մանկական սենյակում: Իբր թե, դուք խաղացեք ձեր խաղերը, մեկդ մյուսին մրցանակներ տվեք, բայց եթե, հանկարծ, սկսեք բզզալ, ապա՝ անկյուն կկանգնեցնենք: Իսկ հիմա դա կոչվում է տնային կալանք: (Նշենք, որ վերջին նախադասությամբ Դեմիդովան, թերևս, ակնարկում է «Գոգոլ կենտրոն» թատրոնի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի հիմքով արդեն երկար ժամանակ տնային կալանքում են գտնվում այդ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը և էլի մի շարք աշխատակիցներ)

Դեմիդովան կոչ է անում դուրս սողալ, ազատվել այդ վիճակից: Ըստ նրա ռուսական արվեստի այդ փակ դռան համար միայն մեկ բանալի կա, որի մասին էլ Պուշկինն իր ժամանակին ասել է. «Հոգևոր ծարավից ենք տոչորվում»:

Արտիստուհին կարծում է, որ հենց այդ հանգամանքը նկատի ունենալով էլ՝ հնարավոր կլինի հաղթել:



    Դիտվել է 812 անգամ