Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որպեսզի գրավեն զբոսաշրջիկներին

05.07.2018


Չինաստանի Ֆուչժոու քաղաքի իշխանությունները, որպեսզի գրավեն զբոսաշրջիկներին, բաց երկնքի տակ կազմակերպում են անվճար օպերային ներկայացումներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ֆուչժոու 16-րդ դարում ստեղծագործած հայտնի բանաստեղծ և դրամատուրգ Թան Սյանիցզուի հայրենի քաղաքն է: Նրա առավել հայտնի ստեղծագործություններից մեկը «Քաջվարդե տաղավար» ստեղծագործությունն է, որը պատմում է հարուստ պաշտոնյայի և աղքատ ուսանողի պատմությունը: Հիմա այս ներկայացումը ամեն շաբաթ խաղացվում է տեխնիկայի վերջին խոսքով զինված բաց հարթակներում: Մի քանի հարյուրամյակի զարգացման ճանապարհ անցած օպերան Ֆուչժոու քաղաքում համարում են մշակութային արժեք:

«Արդեն մի քանի տարի է, որ մենք հնարավորություններ ենք փնտրում բարձրացնել մեր ավանդական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը և Ֆուչժոուն վերածել օպերային կենտրոնի: Մենք անցկացրել ենք միջազգային փառատոն և հրավիրել ենք այստեղ մեր երկրի և արտասահմանցի բազմաթիվ երգիչների, որպեսզի քաղաքացիներն ու մեր քաղաքի հյուրերը վայելեն նրանց ելույթները»,- իրենց նախաձեռնության իմաստը մեկնաբանել է Ֆուչժոուի քաղաքային մշակույթի, ռադիոյի, հեռուստատեսության և տպագրության բյուրոյի տնօրեն Թան Յոիյինգը:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 874 անգամ