Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացում ըստ սոցիալական ցանցերում կատարած գրառումների

05.10.2018


Այսօր, մայիսի 10-ին, Մոսկվայի «Տեատր.doc»-ում կկայանան թատրոնի հիմնադիր, դրամատուրգ և ռեժիսոր Միխայիլ Ուգարովի սոցիալական ցանցերում կատարած գրառումների ընթերցումներ, որոնք նա հանրային հաղորդակցության այդ հարթակներում տեղադրել է սկսած 2005թ.-ից: Հիշեցնենք, որ 62-ամյա արվեստագետը հանկարծամահ է եղել այս տարվա ապրիլի 1-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Գրառումները հիմնականում խմբավորվել են 4 թեմատիկ ուղղություններով և ներկայացնում են հեղինակի հետաքրքիր մտքերը սեփական անձի, ընկերների, գործընկերների և ժամանակի մասին:

Բեմականացված ընթերցմանը մասնակցում են ավելի քան 20 դերասան: Մուտքի տոմսերի արժեք սահմանված չէ և յուրաքանչյուր հանդիսատես կվճարի այնքան, որքան կհամարի հնարավոր: Ստացված գումարը թատրոնը մտադիր է շրջանառել:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 1063 անգամ