Նրա անունով փողոցներ էին անվանակոչվում11.11.2013
Ֆրանսիական Վիլլորբան քաղաքի ազգային թատրոնում ներկայացվել է Էմե Սեզարի « Une saison au Congo» հայտնի ստեղծագործության բեմականացված տարբերակը՝ նվիրված հեղինակի ծննդյան 100-ամյակին, հաղորդում է «lefigaro.fr»-ն :
Ստեղծագործության առանցքը 1950-ականների վերջին Կոնգոյում սկսված ազգային-ազատագրական պայքարն է՝ ընդդեմ բելգիական գաղութարարների: Իրադարձությունների գլխավոր հերոսը` 20-րդ դարի թերևս ամենալուսավորյալ և խարիզմատիկ աֆրիկացի հասարակական-քաղաքական գործիչներից մեկը` Պատրիս Լումումբան Է:
Ֆրանսիացի թատերագետները և քննադատները գտնում են, որ պիեսի բեմադրիչ Քրիստիան Շիարետտիին հաջողվել է գլխավոր դերակատար Մարկ Զինգայի հետ միասին բեմի վրա ստեղծել պայքարի ու ազատության այն վարակիչ մթնոլորտը, որ սովորաբար ձևավորվում էր Պատրիս Լումումբայի հզոր ճառերից հետո:
Հիշեցնենք, որ հենց Պատրիս Լումումբային են պատկանում ողջ աֆրիկացիների անունից Բելգիայի արքային ու եվրոպական գաղութարարներին ուղղված. «Մենք այլևս ձեր կապիկները չենք» հայտնի խոսքերը:
Բեմում մեկը մյուսին հաջորդող մասսայական տեսարանները, սուր ճառերն ու ժամանակակից նեոգաղութատիրության դեմ հրատապ պայքարի ոգին, ըստ քննադատների ու արտիստների, պիեսի հաղթաթղթերից են:
Ի դեպ, Պատրիս Լումումբան ԽՍՀՄ-ում ընկալվում էր որպես դաշնակից ու բարեկամ. նրա անունով փողոցներ էին անվանակոչվում: Բացի այդ, նրա անունն էր կրում Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության համալսարանը: