Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ավարտվել է թատրոնի աղմկահարույց քրեական գործի փաստերի հավաքումը

05.16.2018


Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտարարել է, որ ավարտվել է «Գոգոլ կենտրոն» թատրոնի ենթակայությամբ գործող 7-րդ ստուդիայի գործունեությանն առնչվող պետական միջոցների խարդախությամբ յուրացման վերաբերյալ քրեական գործով Կիրիլ Սերեբրեննիկովի, Ալեքսեյ Մալոբրոդսկու, Յուրի Իտինի, Նինա Մասլյաևայի, Սոֆյա Ապֆելբաումի և Եկատերինա Վորոնովայի մասնակցության մասով քրեական գործի փաստերի հավաքումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «sledcom.ru»-ին:

Քննությունը կարծում է, որ գործի շրջանակներում ընդգրկված աշխատակիցները պետական բյուջեից հափշտակել են 133 մլն ռուբլի այն 214 մլնից, որը 2011-2014թթ.-երին ժամանակակից արվեստը մասսայականացնելու նպատակով հատկացվել էր «7-րդ ստուդիայի» կողմից իրականացվող «Պլատֆորմա» նախագծին:

Ասենք, որ այս գործի շրջանակներում արգելանք է դրվել նաև «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի՝ պետական միջոցների հափշտակության ժամանակաշրջանում, Գերմանիայում 300 հազար եվրոյով ձեռք բերած բնակարանի, ինչպես նաև գործով անցնող անձանց սեփականությունը համարվող, ընդհանուր առմամբ, 7 մլն ռուբլի գնահատվող, մեքենաների, թանկարժեք զարդերի և դրամական միջոցների վրա:






Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 868 անգամ