Անսովոր բեմադրությունը ընկալելի դարձնել05.17.2018
Այսօր, մայիսի 17-ին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի երաժշտական ակադեմիական թատրոնում հայտնի թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը կներկայացնի իր առաջին օպերային բեմադրությունը՝ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Ժամանակի և անզգայության տրիումֆը» օրատորիան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Հետաքրքիր է, որ այս պրեմիերայից դեռ մեկ շաբաթ առաջ թատրոնի «Ստուդիա» կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպվել են «Դասախոսությունների հանգստյան օրեր», որոնց նպատակը հանդիսատեսներին անսովոր բեմադրությունը ընկալելի դարձնելն էր: Այս միջոցառումը իրականացվել է անվճար և դրանց մասնակցել ցանկացողները նախօրոք գրանցվել են թատրոնի պաշտոնական կայքում:
Երաժշտական թատրոնի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ գերմանացի դասական կոմպոզիտորի օրատորիայի առաջին բեմադրությունն աշխարհում նաև առաջինն է այն առումով, որ այստեղ բոլոր պարտիաները կատարում են տղամարդիկ: Հատուկ այս ներկայացման համար գրվել է նաև նոր գրական տեքստ, ստեղծվել են այլաբանական կերպարներ:
Օրատորիան կկատարվի իտալերեն: Ներկայացմանը մասնակցում է մենակատարների միջազգային կազմ՝ Ֆիլիպ Մաթման, Վինս Ի, Դևիդ ԴիՔյու, Խուան Սանչո, հնագույն երաժշտական ստեղծագործություններ կատարող «Questa Musica» նվագախումբը՝ դիրիժոր Ֆիլիպ Չիժևսկու գլխավորությամբ: