Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռիժակովը զարմացել է հայ երիտասարդ բեմադրիչների մասնագիտական աճից

11.11.2013


«Խորհուրդ կտամ հայ երիտասարդ բեմադրիչներին լինել ավելի համարձակ ու ինքնուրույն: Գալիս է ժամանակ, երբ պետք է լքել հայրական տունն ու ազատ ստեղծագործել, եթե իհարկե, զգում ես, որ կարող ես ոտքերդ ամուր գետնին դնել»,- ասել է ՌԴ ժող.արտիստ, Չեխովի անվան «МХТ »-ին կից Մեյերխոլդի անվան մշակութային կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովը՝ վերջերս Երևանում կայացած Երիտասարդ թատերական ռեժիսորների 8-րդ հանրապետական փառատոնի մասնակիցներին:

Հոկտեմբերի 29-ին Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում մեկնարկած և նոյեմբերի 6-ին եզրափակված Հայաստանի թատերական գործիչների միության ավանդական փառատոնում ցուցադրվեց 15 ներկայացում:

Վիկտոր Ռիժակովը և Ռուսաստանից ժամանած փորձագետների խումբը այդ աշխատանքներից մեկը կընտրեն 1914թ.-ին Բելոռուսի մայրաքաղաքում կայանալիք թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական ծրագրի շրջանակներում կայանալիք միջոցառմանը Հայաստանը ներկայացնելու համար:

Ի դեպ, ըստ «iravunk.com»-ի, Վիկտոր Ռիժակովն ասել է, որ ինքը հաճելիորեն զարմացած է հայ երիտասարդ բեմադրիչների մասնագիտական աճից:
    Դիտվել է 1054 անգամ