Մասնակիցներին հնարավորություն է տրվում մնալ Սև ծովի առափնյա քաղաքում06.04.2018
Այսօր, հունիսի 4-ին, Ռուսաստանի Նովորոսիյսկ քաղաքում մեկնարկել է փոքր քաղաքների թատրոնների հերթական փառատոնը: Մոսկվայի Ազգությունների թատրոնի նախաձեռնությամբ անցկացվող թատերական ստուգատեսին այս անգամ մասնակցում են 16 ստեղծագործական կոլեկտիվներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Փառատոնի ծրագրով, բացի մրցութայինը, նախատեսվում են նաև կրթական, և ոչ մրցութային միջոցառումներ: Մասնակիցներին հնարավորություն է տրվում մնալ Սև ծովի առափնյա քաղաքում մինչև միջոցառման ավարտը: Կազմակերպիչները այս եղանակով պայմաններ են ապահովում, որ թատերախմբերն ավելի մոտից միմյանց հետ ծանոթանան, դիտեն մեկը մյուսի գործերը, մասնակցեն այլ թեմատիկ ծրագրերի ու քննարկումներին:
Փոքր քաղաքների թատերտական փառատոնը Ռուսաստանում անցկացվում է 2010թ.-ից: Այն ղեկավարում է Ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովը՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 11-ը: