Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆուտբոլը թափանցում է բալետի աշխարհ

06.06.2018

2018թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ Ռուսաստանում դաշտ են դուրս գալիս բալետային թատեախմբերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Նման իմպրովիզացված ելույթի ուղղությամբ աշխատանքները հեղինակել են Բաշկիրիայի օպերայի և բալետի թատրոնում, որտեղ պատրաստում են «Դեպի ֆուտբոլ» անունով բեմադրությունը:

Բալետի հեղինակների մտահղացմամբ հարձակվողի դերում հանդես է գալիս փխրուն աղջիկ, իսկ պաշտպանությունում՝ երեք շատ լուրջ տրամադրված երիտասարդներ:

Նրանց շարժումներից հեշտությամբ հնարավոր կլինի կռահել, թե հատկապես խաղի ինչ տարրերի վրա է կառուցվել ներկայացման խորեոգրաֆիան: «Ոչ մի տեղ չես կարող թաքնվել, ստիպված, ինչպես բալետի պարագայում, պիտի յուրացնել ֆուտբոլի լեզուն»,- նշել է խորեոգրաֆ Ալեքսեյ Իշչուկը:

Պարողներին բեմի վրա ֆուտբոլիստ դարձնելու գաղափարը նորություն չէ: 2006թ.-ին Բրազիլիայում բեմադրվեց «Հիանալի խաղ» ներկայացումը: Իսկ Բրիտանիայում հանդիսատեսին ներկայացվեց այդ երկրի ֆուտբոլի հավաքականի խաղերի պատմության մեջ արձանագրված լավագույն պահերից կազմված կոմպոզիցիա:

Իսկ Բաշկիրիայի մայրաքաղաք՝ Ուֆայի օպերայի և բալետի թատրոնում «Դեպի ֆուտբոլ» բալետը միակը չի լինելու:
«Գնդակը պետք է ապրի իր կյանքով: Երբ այն բեմի վրա է, ապա դա հնարավորություն է տալիս զգալ կատարվող ամեն ինչի անկառավարելիության ինչ-որ հնարավորություն»,- ասում է բալետ-ֆուտբոլի խորեոգրաֆը:

Բանն այն է, որ ներկայացման ընթացքում անընդհատ առկա է գնդակը կորցնելու վտանգ: Պարերի մեծ մասը կատարվում են բարձր տեմպով: Պիրուետների ընթացքում այն կարող է պարզապես դուրս թռչել հանդիսասրահ: Դրանից խուսափելու հնարը բեմադրիչը գտել է բուտաֆորների օգնությամբ: Գնդակը պահվում է պատվանդանին: Այդպես այն հանդիսասրահ նետելու համար շատ ավելի դժվար խնդիր է դառնում: Իսկ թե ինչ է անում այսպիսի գնդակի հետ բալետային ֆուտբոլի թիմը, հեղինակները գաղտնի են պահում և կներկայացնեն հունիսի 30-ին, երբ կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնության «փլեյ-օֆ» փուլը:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 818 անգամ