Սիրոն և հավատարմությանը նվիրված ակցիա06.26.2018
Ընտանիքի համառուսաստանյան օրը, հուլիսի 8-ին, Սանկտ-Պետերբուրգի Ակիմովի անվան թատրոնում հուլիս և օգոստոս ամիսներին կայանալիք բոլոր ներկայացումների տոմսերը կվաճառվեն միևնույն գնով՝ 500 ռուբլով: Սա զգալիորեն էժան է, քան ընդհանրապես թատրոնն իրացնում է իր տոմսերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Սիրո և հավատարմության օրվան նվիրված այս ակցիան նախաձեռնելով թատրոնում նշել են, որ «Ընտանեկան արշավը դեպի թատրոն մերձեցնում, բերում է ծնողներին և զավակներին միևնույն ալիքի վրա, ստեղծում միմյանց հետ հաղորդակցվելու առիթ»:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: