Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսները չեն տեսնի Սուրբ սափորը, որից օգտվել է Հիսուսը

06.29.2018

Մյունխենում, Բավարիայի պետական օպերայում ռեժիսոր Պյեռ Աուդին բեմադրել է գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Ռիխարդ Վագների վերջին ստեղծագործությունը՝ «Պարսիֆալ» օպերան, որը կոմպոզիտորն ինքն անվանել է «բեմական հանդիսավոր առեխծված»: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մյունխենյան այս բեմադրության հեղինակներն, ի տարբերություն դասականի, իրենց ներկայացումն այլ կերպ են բնորոշում՝ անվանելով այն «Մահվան թեմայով մեդիտացիա»:

Վագները այս օպերայի լիբրետոն գրելիս հենվել է միջնադարյան պոեմների վրա: Իսկ Աուդիի բեմադրության մեջ հանդիսատեսները չեն տեսնի Սուրբ սափորը, որից օգտվել է Հիսուսը Խորհրդավոր ընթրիքի գիշերը, ոչ գեղարդը, որին տիրելու իրավունքի համար միմյանց հետ կռվում են հերոսները:

Բեմադրությունը ձևավորել է գերմանացի նկարիչ Գեորգ Բազելիցը: Նա կերպարներին տեղավորել է մութ և փակ տարածքում, որպեսզի հանդիսատեսներն առաջին հերթին կարողանան կենտրոնանալ երաժշտության վրա:

Պարսիֆալի դերում հանդես է գալիս դրամատիկական տենոր Յոնաս Քաուֆմանը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 791 անգամ