Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պաշտոնյաներն այլևս չեն լինի թատրոնի հոգաբարձուների խորհդի կազմում

07.06.2018


Ռուսաստանի Մեծ թատրոնի հոգաբարձուների խորհրդի կազմից հեռացրել են բոլոր պետական պաշտոնյաններին և դրա կազմում մնացել են միայն բիզնեսմենները և ֆինանսիստները : Ինը հոգուց կազմված խորհուրդն այսուհետ կղեկավարի ВТБ բանկի նախագահ Անդրեյ Կոստինը:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, որն, ի դեպ, խորհրդի կազմից դուրս եկած իշխանության ներկայացուչներից է, հայտարարել է, որ կառավարության ներկայացուցիչները այսուհետ մշակութային հաստատության հոգաբարձուների նիստերին կմասնակցեն հրավիրվածի կարգավիճակով:

Ռուսաստանի Մեծ թատրոնի հոգաբարձուների խորհուրդը ստեղծվել է 2001թ.-ին՝ ՌԴ մշակույթի նախարարության և Մոսկվայի քաղաքային իշխանության օժանդակությամբ:

Խորհրդի գործունեության գերակա ուղղություններից մեկն այն է, որ այն ոչ բյուջետային կազմակերպություններին ներգրավի Մեծ թատրոնում իրականացվելիք նոր բեմադրությունների, արտասահման կատարելիք հյուրախաղերի ֆինանսավորման գործընթացների մեջ:

Բացի այդ հոգաբարձուների խորհուրդը հիմնել է հիմնադրամ, որի միջոցով անհրաժեշտ սոցիալական օգնություն է ցուցաբերում տարբեր պատճառներով օժանդակության կարիք ունեցող արտիստներին, վետերաններին և թատրոնի մյուս աշխատակիցներին:
    Դիտվել է 910 անգամ