Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Օլիվեր Պիի, հիմնված է արվեստի «սինգուլյարության» վրա

07.06.2018

Այսօր՝ հուլիսի 6-ին, Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում մեկնարկել է հերթական, ավանդական թատերական փառատոնը: Այն թվով 72-րդն է: Ֆորումի շրջանակներում կներկայացվեն ոչ միայն դրամատիկական և երաժշտական-պարային բեմադրություններ, այլև համերգներ, վարպետաց դասեր: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Փառատոնի տնօրեն Օլիվեր Պին հայտարարել է, որ ծրագիրը հիմնված է արվեստի «սինգուլյարության» վրա, որը «հնարավորություններ է բացում, երբ սկսում է թվալ, որ ամեն ինչ արդեն անհնար է»: Նա նաև նշել է, որ «գենդերը» կլինի այս փառատոնի հիմնական թեմաներից մեկը:

Այսօր, փառատոնի առաջին օրը կցուցադրվի երկու ներկայացում. Թոմաս Ջոլլիի «Ֆիեստը» ՝ ըստ Սենեկայի համանուն ողբերգության և Դիդիեր Հալասի «Ահմեդի վերադարձը»:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 1357 անգամ