Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մյունխենում որոշել են զուգակցել հումորը և պաթոսը

07.24.2018


Մյունխենում, Բավարիայի պետական օպերայում կայացել է «Ռոլանդ֊Փալադին» ներկայացման պրեմիերան։ Հայդնի հերոսական֊կատակերգական օպերան բեմադրել է ռեժիսոր Աքսել Ռանիշը։ Այդ մասին «tvkultura.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը։

«Հերոսական֊կատակերգական» բառակապակցությունը մտածել է ինքը՝ կոմպոզիտորը, որպեսզի ներկայացնի իր ստեղծագործությունը, որտեղ համամասնորեն զուգակցվում է հումորը և պաթոսը։ Այս հակադրությունը արտահայտվել է նաև երաժշտության մեջ։ «Ռոլանդ֊Փալադին» օպերան ձեռք է բերել հսկայական մասսայականություն դեռ Հայդնի կենդանության օրոք։ Ռեժիսոր Աքսել Ռանիշը հաջողությամբ աշխատում է, ոչ միայն թատրոնում, այլև՝ կինոյում։ Այդ պատճառով նա իր հերոսներից մի քանիսին որոշել է տեղավորել տնային կինոթատրոնում, իսկ գործողության մի մասը ներկայացնում է էկրանին։ Բեմադրության մեջ միավորվում են դրաման, կատակերգությունը և հեքիաթը։

«Բոլոր հերոսները սևեռված են անհաղթահարելի ցանկություններով, և, միաժամանակ, տագնապով, որովհետև նրանք չգիտեն, թե ինչպես պետք է իրականացնեն այդ ցանկությունները։ Այդպես է պատահում նաև իրական կյանքում։ Ահա թե ինչու օպերան արձագանք է ստանում հանդիսատեսների սրտերում»,֊ ասել է ներկայացման ռեժիսորը։

Ռոլանդի պարտիան կատարում է ֆրանսիացի տենոր Մաթիաս Վիդալը։ Ըստ նրա, այս կերպարը մարմնավորելու դժվարությունն այն է, որ նրանում պետք է համատեղվի «հերոսականությունը և բուֆֆոնադան»։

Ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Յոզեֆ Հայդնը (1732-1809թթ․) Վիենայի դասական դպրոցի ներկայացուցիչ է։ Նա համարվում է սիմֆոնիայիև լարային կվարտետի հիմնադիրներից մեկը։
    Դիտվել է 864 անգամ