Կներկայացնեն եվրոպական թատերական կյանքին տոն հաղորդող ռեժիսորները07.26.2018
Նախօրեին, հուլիսի 24֊ին, ռեժիսոր Վլադիմիր Տակկեի «Երկու հնաոճ կոկտեյլ երկու տարօրինակների համար» ներկայացմամբ Սանկտ֊Պետերբուրգում մեկնարկել է «Բալտիյսկի դօմ» («Բալթիական տուն») 82֊րդ թատերական փառատոնը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «spbdnevnik.ru»֊ին։
Այս ներկայացումը պատրաստվել է ըստ Վին Դելմարի «Զիջիր տեղդ վաղվա օրվան» կինոսցենարի։
Սա մի հուզիչ պատմություն է ծերացած կնոջ ու տղամարդու մասին, որոնք կես դար միասին ապրելուց հետո ստիպված են բաժանվել, քանի որ նրանց երեխաներից ոչ մեկը պատրաստ չէ երկու ծնողներին միասին օթևան տալ իր մոտ։
«Բալթիական տան» 82֊րդ թատերաշրջանը այս անգամ ևս իր հանդիսատեսներին կմատուցի շատ անակնկալներ։ Կլինեն նաև նոր բեմադրությունների պրեմիերաներ։
Անակնկալներից հատկապես մեկը փառատոնի կազմակերպիչների և թատերասերների վաղեմի երազանքի նյութականացված պատկեր կդառնա։ Վերջապես «Բալթիական տան» հարթակում բեմադրություն կպատրաստի հայտնի լիտվացի ռեժիսոր, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը։ Այստեղ նա կներկայացնի Դոստոևսկու «Ապուշի» իր մեկնաբանությունը։
Սանկտ֊Պետերբուրգում «Բալթիական տուն»֊ը համարվում է փառատոնային գլխավոր հարթակը։ Հենց այդ շրջանակներում հոկտեմբերին այստեղ կմեկնարկի 28֊րդ նույնանուն միջազգային թատերական փառատոնը, որի ժամանակ իրենց լավագույն գործերը կներկայացնեն եվրոպական թատերական կյանքին տոն հաղորդող բազմաթիվ ռեժիսորներ։ Այդ փառատոնը կբացվի Մոսկվայի երգիծանքի թատրոնի «Աղքատների օպերա» ներկայացումով՝ ըստ Ջոն Գեյի համանուն պիեսի։
Իսկ նոյեմբեր ամսին «Բալթիական տուն» թատրոն֊փառատոնը կդառնա եվրոպական թատերական կյանքի կարևոր իրադարձություններից մեկի՝ 17֊րդ Եվրոպական թատերական մրցանակաբաշխության կազմակերպիչը։