Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկը կտրվի «Անտառով» և «Սրբազան գարնան մասին»Վարդի կերպարով»

08.14.2018


Այսօր, օգոստոսի 14-ին, Սանկտ-Պետերբուրգում դերասան, մանկավարժ և ռեժիսոր Դմիտրի Բրուսնիկինի արվեստանոցը կներկայացնի «Անտառ» ներկայացում-փերֆորմենսը: Ցուցադրությունը տեղի կունենա ժամանակակից պարի «OPEN LOOK» 20-րդ թատերական փառատոնի շրջանակներում՝ պատանի հանդիսատեսի թատրոնի հարևանությամբ: Դերասանները իրենց այս ելույթը նվիրում են 61 տարեկան հասակում օրերս վախճանված իրենց ղեկավարի հիշատակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Անտառը» հրատապ սինթետիկ ուղղության ֆիզիկական թատրոն է: Ներկայացման ընթացքում ցուցադրվում է ժամանակակից պար և կատարվում են կենդանի հնչողությամբ երգեր: Այս նախագծի խնդիրն է հայացք նետել հետ-բնապահպանական գիտակցության մեջ՝ մարդու և անտառի հարաբերության միջոցով:

Ներկայացումը Բրուսնիկնի արվեստանոցը ստեղծել է «Low Tech» ստուդիայի հետ համագործակցելով:

Ի դեպ, ներկայացումը փաստորեն կդառնա Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մինչև օգոստոսի 18-ը տեղի ունենալիք «OPEN LOOK» միջազգային թատերական փառատոնի մեկնարկային ցուցադրությունը; Իսկ ընդհանրապես, հինգ օր տևողությամբ թատերական միջոցառման ժամանակ հանդիսատեսին կներկայացվի 17 բեմադրություններ, որոնք Պետերբուրգ են բերել 6 երկրներից ժամանած թատերախմբեր:

Հետաքրքիր է, որ փառատոնային ծրագիրը միայն մեկ բնապահպանական թեմայով չի սահմանափակվում: Թատերական ֆորումի մեկնարկի օրը, «Մտորումներ «Սրբազան գարնան մասին» Վարդի կերպարը» բեմադրությամբ հանդես կգան նաև ժամանակակից պարի Կորեական ազգային ընկերության արտիստները;
    Դիտվել է 748 անգամ