Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կես տարում` 14 մլն հանդիսատես...

08.15.2018


Ավելի քան 14 մլն մոսկվացիներ և քաղաքի հյուրեր 2018թ.-ի անցած ամիսներին «Մոսկվան թատերական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում փողոցներում և տարբեր հասարակական վայրերում կառուցված հարթակների վրա դիտել են թատերական բեմադրություններ: Այդ մասին «Ազգությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար, «Արտիստ» հիմնադրամի հիմնադիր Եվգենի Միրոնովի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Թատրոնը դուրս է եկել քաղաք, թվում է իր համար օտար միջավայր: Կես տարվա ընթացքում միջոցառումներին մասնակցել է 70 թատրոն, այդ թվում նաև Մեծ, Փոքր, Մարինյան թատրոնները, Ազգությունների թատրոնը, Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը, Եկատերինբուրգի օպերայի և բալետի պետական թատրոնը...»,- և էլի շատ թատրոններ, նշել է Միրոնովը:

Նրա ասելով փողոցային թատերական ներկայացումների ընթացքում աշխատել են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրող դերասաններ: Որոշ բեմադրությունների ընթացքում միջոցներ են հավաքվել տարբեր բարեգործական հիմնադրամների համար:

Միրոնովը հայտարարել է, որ առաջիկայում կայանալիք Մոսկվայի օրվա միջոցառումների թատերական ծրագիրը հագեցած է լինելու ոչ միայն Ռուսաստանի տարբեր թատրոնների ելույթներով: Այդ օրը հարթակ կբարձրանան նաև մի շարք օտարերկրյա թատերախմբեր:

«Մոսկվան թատերական մայրաքաղաք» նախագիծը մեկնարկել է 2018թ.-ին: Այս գաղափարի իմաստն այն է, որ թատերական ներկայացումները զանգվածաբար դուրս են բերվում իրենց սովորական տարածություններից և նվաճում քաղաքային նորանոր տարածություններ՝ հրապարակներ, հանգստի գոտիներ, փողոցներ, այգիներ և այլն:

Նախաձեռնությունը մոսկվացի թատերական գործիչներինն է, որը ստացել է Մոսկվայի քաղաքպետարանի հավանությունը և օժանդակությունը: Այս միջոցառումների մեկնարկը կայացել է 2017թ.-ին՝ «Ճանապարհորդություն դեպի ծննդյան տոներ» նախագծով:
    Դիտվել է 870 անգամ