Ընթացիկ տարում արդեն եղել է նույն հեղինակին նվիրված կամերային բեմադրությունների 17 փառատոն11.14.2013
ՌԴ Ստարի Ռուս բնակավայրում ավարտվել է Դոստոևսկու ստեղծագործությունների հիման վրա բեմականացված կամերային ներկայացումների փառատոնը: Ստուգատեսին այս տարի մասնակցել են Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Բարնաուլից, Օմսկից, Վելիկի Նովգորոդից, ինչպես նաև ֆինլանդիայից, Գերմանիայից, Ուկրաինայից ժամանած թատերական կոլեկտիվներ: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru» կայքը՝ հղում անելով «Новости культуры»-ին:
Փառատոնի ժամանակ անցկացվել են նաև դասական ստեղծագործությունների ընթերցումներ և ցուցադրվել փորձարարական ներկայացումներ: Անսովոր դիտանկյունից, օրինակ, «Կարամազով եղբայրներին» ցուցադրեց Բարնաուլի Վախրամեևների թատերական արվեստանոցը:
Ներկայացման մեջ օգտագործված էր նվազագույն դեկորացիա և զբաղված էր ընդամենը 8 դերասան: Դիտման հիմնական հարթակը Դոստոևսկու տուն թանգարանն էր, որտեղ երկար տարիներ ապրել ու աշխատել է գրողը:
Հետաքրքիր է նշել, որ մեծ գրողի ստեղծագործությունների հիման վրա ընթացիկ տարում արդեն եղել է կամերային բեմադրությունների 17 փառատոն: