Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարդու միայնակության մասին երկու կերպարների միջոցով

08.28.2018

19-րդ դարի ռուսական գրականության խոշորագույն դեմքերից մեկի՝ Իվան Տուրգենևի ծննդյան 200-ամյակին նվիրված տոնակատարությունների մարաթոնը կմեկնարկի օգոստոսի 30-ին, Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանում՝ «Մալեք-Ադել» ներկայացման պրեմիերային ցուցադրությունով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բեմադրությունը պատրաստվել է դասականի «Որսորդի գրառումները» պատմվածքների հայտնի ժողովածուի երկու ստեղծագործությունների հիման վրա:

Դա մարդու համատարած միայնակության մասին երկու կերպարների միջոցով ներկայացվող տրագիկոմեդիա է: Գլխավոր դերերում հանդես են գալիս երկու երկվորյակ եղբայր - դերասաններ՝ Պավել և Դանիլա Ռոսոմախինները:

«Այդ երկու պարոնները շատ ամուր արթնացրին իմ հետաքրքրասիրությունը... Ինչը կարող էր կապել անբաժանելի բարեկամության կապերով երկու այդքան տարբեր էակների...»,- գրում է իր պատմվածքներից մեկում Տուրգենևը:

Հարուստ պարոնի կտակով նրա անխելք և ծիծաղելի խնամարկյալ Տիխոն Նեդապյուսկինին, անսպասելի, որպես ժառանգական ունեցվածք, բաժին է հասնում 22 հոգուց բաղկացած մի գյուղակ: Կտակի ընթերցումից հետո մահացողի օրինական ժառանգները սկսում են բացահայտ ծաղրել այդ անսպասելի հարստությունից ինքն իրեն կորցրած «ժառանգին»: Սակայն հավաքվածներից մեկը, աղքատացած, թեթևաբարո ազնվական և անհավասարակշիռ Պանտելեյ Չերտոպխանովը պաշտպան է կանգնում Տիխոնին և մենամարտի կանչում նրան առավել շատ վիրավորողին: Այպես սկսվում է վարք ու բարքով բոլորովին տարբեր երկու մարդկանց բարեկամությունը:

«Չերտոպխանովը և Նեդապյուսկինը» և «Չերտոպխանովի վախճանը» պատմվածքների հերոսներին Տուրգենևը հանդիպել է իրական կյանքում»,-նշում են բեմադրության հեղինակները և հարցնում, բայց զարմանալի է, որ գրողի երգիծանքով լի պատմությունն առաջացնում է անտիկ թատրոններին հատուկ կարեկցանք:

Թանգարանային մեկնարկից հետո տուրգենևյան հոբելյանին նվիրված ծրագրի բարձրակետը կլինի Մոսկվայում, որտեղ ավելի ուշ տեղի ունենալիք մի շարք այլ միջոցառումներից հետո, կբացվի գրողի հուշարձանը:


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի
    Դիտվել է 1085 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների