Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բախի և Կոնսերվատորիայի մասին մտորումը կարող է և ռացիոնալ չլինել

08.31.2018


Մոսկվայի Ելենա Կամբուրովայի գլխավորությամբ գործող երաժշտության և պոեզիայի թատրոնը, որի շենքում այսօր իրականացվում են հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ, նոր թատերաշրջանում իր ներկայացումները հյուրի կարգավիճակով կցուցադրի Մոսսովետի, Վախթանգովի և Պատանի հանդիսատեսի թատրոնների հարթակներում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս հանգամանքը թելադրել է, որ թատրոնը վերանայի հանդիսատեսին ներկայացվելիքի նկատմամբ իր մոտեցումները: «Ինձ համար կարևոր են նոր հանդիսատեսների հետ հանդիպումները»,- ասել է Կամբուրովան, որի թատրոնը երկար ժամանակ շատերը համարել են «թատրոն յուրայինների համար»:

Իրոք, իր տեսակի մեջ յուրահատուկ թատրոնը «հյուրախաղերի» ընթացքում հույս ունի ներկայանալ նաև դեռ իր մասին չիմացող հանդիսատեսների և նրանց ծանոթացնել այս «նոր» թատրոնին, որն, իրականում, արդեն բացում է 26-րդ թատերաշրջանը:

«Մեր ներկայացումները ստեղծվում են ոչ այնքան սովորական ձևով: Չկա պիես, չկա ոչ մի ավարտուն երաժշտական ստեղծագործություն: Այդ ամենը ավելի շատ ասոցիացիաներ են, զգյություններ են ծնված երաժշտությունից, երգերից, որոնք հետո դասավորվում են ներկայացումների մեջ: Մենք հաճախ հայտնի ստեղծագործությունների երաժշտական ձևավորումներ ենք անում: Ահա թե ինչու, քանի դեռ որևէ բան մինչև վերջ չի կարգավորվել, ավելի լավ է գաղափարը գաղտնի մնա...»,- ասել է թատրոնի ռեժիսոր Իվան Պոպովսկին:

Նա նաև նշել է, որ անիմաստ է այն հանդիսատեսների հիասթափությունը, որոնք ազդագրերում օրինակ, կարդալով «Մոլորակը ըստ Բախի ստեղծագործությունների» վերնագիրը, մտածում են, որ «Ավելի լավ է Բախ լսեմ Կոնսերվատորիայում» :
    Դիտվել է 823 անգամ