Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի նոր շենքի գլխավոր մուտքի բացումը

09.11.2018


Մոսկվայի «Et Cetera» թատրոնը իր հերթական՝ 26-րդ թատերաշրջանը բացել է ոչ թե թատերախմբի ավանդական հավաքույթով, այլ... համերգով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Արտիստները իրենց գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Կալյագինի հետ այդ համերգը ներկայացրել են բացօթյա: Դրա համար առիթ է հանդիսացել թատրոնի նոր շենքի գլխավոր մուտքի բացումը:

«Et Cetera» թատրոնը այս թատերաշրջանի առաջին ամիսներին ոչ միայն հանդես կգա մոսկովյան հանդիսատեսների առջև, այլև, շուտով կմասնակցի Հռոմում մեկնարկելիք «Ռուսական սեզոն» փառատոնին: Հենց այդ ժամանակ էլ այս թատրոնում վրացի լեգենդար ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի բեմադրած և անցած տարի մեծ հաջողությամբ ներկայացված «Ռևիզոր»-ին կշնորհվի արդեն վաստակած Գոգոլի անվան միջազգային մրցանակը:
    Դիտվել է 717 անգամ