Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրապարակվել են երկրի թատերական գլխավոր մրցանակի թեկնածուների անունները

11.15.2013

Այսօր հրապարակվել են թատրոնի ոլորտում Ռուսաստանի ամենախոշոր մրցանակաբաշխության՝ «Ոսկե դիմակ»-ի հավանական հաղթողների անունները, հաղորդում է «РИА Новости»-ն:

«Ոսկե դիմակ» 20-րդ փառատոնը տեղի է ունենալու ՌԴ մայրաքաղաքում 2014թ.-ի հունվարի 25-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում: Մրցանակների հանդիսավոր հանձնման արարողությունը կկայան ապրիլի 18-ին՝ Մեծ թատրոնում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մրցանակների թեկնածուների մեջ ըստ ավանդույթի կան ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ տարածաշրջանային թատրոններ և թատերական գործիչներ:
    Դիտվել է 1148 անգամ