Լուի Ժուվեն նացիստական օկուպացիայի ժամանակ09.28.2018
2018թ.-ի նոյեմբերի 15-17-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք 7-րդ միջազգային մշակութային ֆորումում կմասնակցի նաև թատրոնի և կինոյի իտալացի դերասան Թոնի Սերվիլիոն, որի շրջանակներում նա կցուցադրի իր նոր «Էլվիրա» ներկայացումը՝ նվիրված «դերասան» լինելու կոչմանը: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ներկայացման հիմքում դերասանական վարպետությանը նվիրված այն 7 դասերն են, որոնք ֆրանսիացի մեծ արտիստ Լուի Ժուվեն նացիստական օկուպացիայի ժամանակ անցկացնում էր Դրամատիկական արվեստների Փարիզի ազգային կոնսերվատորիայում:
Ըստ սյուժեի թատրոնի՝ հանդիսատեսների համար փակ բեմում, ուսուցիչն իր աշակերտների հետ աշխատում է Մոլիերի «Դոն Ժուան» դասական պիեսի վրա: Նրանց փորձն ընթանում է այն պահին, երբ դժբախտ սիրահարված կինը աղաչում է մեծ գայթակղողին թողություն խնդրել իր մեղքերի համար:
Թոնի Սերվիլիոն «Teatri Uniti» թատերական լաբորատորիայի հիմնադիրներից է, որտեղ նա աշխատել է որպես դերասան և ռեժիսոր: Թե թատրոնի և թե կինոյի ոլորտներում արժանացել է բազմաթիվ մրցանակների: Երկու անգամ արժանացել է «Լավագույն եվրոպական դերասան» մրցանակի («Գոմոր» և «Հիասքանչը» ֆիլմերում կատարած դերերի համար): Իսկ որպես ռեժիսոր. Նշենք, որ նրա նկարահանած «Մեծ գեղեցկություն» գեղարվեստական կինոնկարը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգոում 2014թ.-ին արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին՝, :