Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վերջին հրաժետը Մոնսերատ Կաբալյեին

10.08.2018


Այսօր՝ հոկտեբերի 8-ին, Բարսելոնում կկայանա օպերային հանրահայտ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հուղարկավորությունը: Արտիստուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա կեսօրին: Նրա աճյունը հողին կհանձնվի Սան-Անդրեու գերեզմանատանը, որտեղ թաղված են նաև նրա ծնողները:

Հանգուցյալ երգչուհու քաղաքացիական հոգեհանգիստը կայացել է նախորդ օրը, կիրակի: Ամբողջ օրը Լես-Կորտս անունը կրող հոգեհանգստի ծիսական կենտրոն էին գալիս նրա հազարավոր երկրպագուները: «Լիսեո» թատրոնում, որի բեմում Կաբալյեն տասնամյակների ընթացքում հանդես է եկել ավելի քան 200 անգամ, բացել էին ցավակցությունների գիրք:

«Մոնսերատ Կաբալյեն կատարյալ տեխնիկայով երգչուհի էր: Նրա կատարումները հիացնում էին: Նա անկրկնելի էր իր էքսպրեսիայով, իր անթերի ինքնարտահայտությամբ: Կաբալյեն արել է անհավանական շատ բան օպերայի և ողջ մոլորակի համար: Չմոռանաք, նա երգել է Ֆրեդի Մերքյուրիի հետ, նա դուրս է եկել դասական երաժշտության շրջանակներից և ողջ աշխարհին ցուցադրել է, որ ակադեմիական երգչուհիները իրենց հնարավորությունների մեջ սահմանափակ չեն»,- ասել է «Լիսեո» թատրոնի ղեկավար Քրիսթինա Շեփելմանը:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 688 անգամ