Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վրա հասած խավարը չի ազդել հանդիսատեսների վրա

10.09.2018

Սմարթֆոնի լուսարձակը որպես գեղարվեստական բաղադրիչ մեծ հաջողությամբ կիրառություն է գտել ոչ միայն Հայաստանում վերջերս տեղի ունեցող քաղաքացիական բողաքի կամ տոնակատարությունների մակարդակներում, այլև թատրոնում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Օրինակ, կապի և հաղորդակցության այդ միջոցի հետաքրքիր և զգացմունքային «ճառագայթային անտառը» յուրահատուկ եղանակով վերջերս կիրառվել է Ռուսաստանի մարզկենտրոն Յոշկար-Օլա քաղաքի «Չապլին» ակումբում , երբ Մոսկվայից հյուրախաղերով հանդես եկող «Տեատր դոկ.» թատրոնի ներկայացումն սկսելուց 20 րոպե առաջ անջատել են լույսերը:

Հանդիսատեսներով լի սրահում էլեկտրասնուցման դադարը շարունակվել է ավելի քան երեք ժամ:

«Այսպիսի դեպք թատրոնի պատմության մեջ չէր եղել,- ավելի ուշ հաղորդագրություն է տարածել «Տեատր դոկ.»-ը:

Հհանկարծ վրա հասած խավարը չի ազդել հանդիսատեսների վրա և նրանք մնացել են դահլիճում և բոլորով համերաշխ սկսել են բեմը լուսավորել իրենց անձնական սմարթֆոների լուսարձակներով: Այս ռոմանտիկական լուսավորության պայմաններում էլ տեղի է ունեցել մոսկվացի արտիստների «Տանգոյի համար երկու հոգի անհրաժեշտ չեն» բեմադրության ցուցադրությունը:
    Դիտվել է 1051 անգամ