Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շարունակվում է ճիշտ մինչև Մաքբեթի մահվան պահը

10.15.2018


Լոնդոնի «Բարբիկան» մշակութային կենտրոնում այսօր պրեմիերա է: Ռեժիսոր Փոլլի Ֆինդլին կներկայացնի շեքսպիրյան «Մաքբեթի» իր ընթերցումը: Այս բեմադրությունը ևս մեկ պրեմիերա է ունեցել դեռ գարնանը՝ Շեքսպիրյան ազգային ընկերությունում, որտեղ «Մաքբեթը» Փոլլի Ֆոնդլիի ռեժիսորական դեբյուտն էր: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ընդհանրապես այս կին ռոժիսորին հրապուրել են անտիկ պիեսները և ժամանակակից դրաման: Բայց Շեքսպիրի ողբերգության վրա կատարծ նրա աշխատանքը քննադատները համարում են հաջողված:

Այս բենադրության հերոսները հանդես են գալիս ժամանակակից հագուստներով: Բեմի վրա կախված է մեծ էլեկտրոնային ժամացույց, որը Դունկան թագավորի սպանությունից հետո հետընթաց ժամանակ է ցույց տալիս և դա շարունակվում է ճիշտ մինչև Մաքբեթի մահվան պահը:

Ներկայացման հանգուցային ռեպլիկները արտացոլվում են էկրանին: Իսկ դրվագային հերոս Պահակը վերածվում է բոլոր իրադարձությունների համր վկան ու հանցակիցը: Կախարդներին ներկայացնում են քնազգեստ հագած և տիկնիկ խաղացող երեք փոքրիկ աղջնակները: Մաքբեթին մարմնավորել է թատրոնի և կինոյի հայտնի արտիստ Քրիսթոֆեր Էքլսթոնը: Սակայն գրեթե բոլոր քննադատների կարծիքով առավել հաջողվածը լեդի Մաքբեթին մարմնավորող իռլանդացի դերասանուհի Նաոմի Քյուսաքի խաղն է:

«Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ միևնույն ներկայացումը խաղացվի տարբեր հարթակներում, տարբեր հանդիսատեսների առջև: Հնարավորություն կա ինչ-որ բան անել այլ կերպ, ավելի խորը հասկանալ ինչ-որ դետալներ: Այնպիսի պիեսները, ինչպիսին «Մաքբեթն» է կարելի է հետազոտել տարիներով, բայց, թեկուզ մեկ տարի, լեդի Մաքբեթ խաղալու հնարավորությունը, արդեն, իսկական երկնային նվեր է»,- ասել է Նաոմի Քյուսաքը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 849 անգամ