Համատեղել մարմնամարզական հնարքները և պարով արտահայտված զգացմունքները10.18.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ժամանակակից արվեստի փառատոնում նախօրեին՝ հոկտեմբերի 17-ին ներկայացվել է «Իմ հողը» բեմադրությունը, որտեղ իրար են միահյուսված երկու բեմական ժանրեր՝ կրկեսը և պարը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Այս ներկայացման մեջ 7 արտիստներ ներկայացնում են քաղաքակրթության զարգացման և շրջակա միջավայրի հետ մարդկային փոխհարաբերությունների իրենց տեսլականները: Համատեղել մարմնամարզական վիրտուոզ հնարքները և պարով արտահայտված զգացմունքները հեշտ չէ: Բայց հենց դա էլ, ըստ «Ռեսիրկել» անունը կրող թատերախմբի ղեկավար Բենս Վագիի ստեղծում է նոր ժանրը, որը ստացել է«Կրկեսային պար» անվանումը:
«Մենք փնտրում էինք կրկեսային դերասաններ, որոնք կկարողանային հասկանալ այս երկու աշխարհները, կկարողանային շարժվել ոչ իչպես ակրոբատներ, այլ ինչպես պարողներ: Մենք ունենք կրկեսի հիանալի արտիստներ, նրանք կատարում են մահացու հնարքներ, բայց նայելով նրանց դուք ձեր ուշադրությունը չեք կենտրոնացնում հնարքների վրա: Դուք հոգով միանում եք պարին, որովհետև այդ պարի մեջ կա մի ամբողջ պատմություն»,- ասել է «Ռեսիրկել» թատերախմբի ղեկավար Բենս Վագին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: