Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոբելյանական երեկոյի ձևաչափը հանդիսավոր չէ և ոչ էլ ձևական

10.26.2018

Ուրբաթ, հոկտեմբերի 26-ին, Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը (МХАТ) նշում է իր հիմնադրման 120-ամյակը: Այս հոբելյանը թատրոնում նշում են մի քանի միջոցառումներով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նախ այստեղ կեսօրին կայացավ այս տարի կյանքից հեռացած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի կիսանդրու բացումը: Այն լրացրեց ծառայողական նախասրահում իր իսկ՝ Տաբակովի նախաձեռնությամբ տեղադրված. այս թատրոնը նախկինում ղեկավարած Ստանիսլավսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի և Օլեգ Եֆրեմովի կիսանդրիների շարքը:

Այսօր թատրոնը կմեծարի իր վետերաններին: Նրանց կտրվեն թատրոնի խորհրդանշան Ճային պատկերող հիշատակի կրծքանշաններ:

Իսկ թատրոնի թանգարանում, որն այս տարի բոլորում է հիմնադրման 95 ամյակը, կբացվի «Մեր հոբելյանները» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված МХАТ-ի 120, թանգարանի 95, МХАТ-ին կից դպրոց-ստուդիայի 75-ամյակներին: Ցուցադրանքում արխիվային նյութեր են, լուսանկարներ, բեմադրությունների մանրակերտեր, հագուստներ, էսքիզներ:

Իսկ երեկոյան Փոքր բեմում կկայանա «Ահա և քեզ թատրոն» խորագրով գրական երեկո՝ Նարինա Բրուսնիկինայի «Ընթերցանության շրջան» շարքից:

Այս երեկոյի ձևաչափը հանդիսավոր չէ և ոչ էլ ձևական: Այն հագեցածկլինի երիտասարդական էներգիայով, որը միշտ այնքան կարևոր է թատրոնի համար: Ընթերցումները կնվիրվեն ոչ միայն МХАТ-ին, այլ նաև կներկայացնեն մտորումներ այն մասին, թե ինչ է թատրոնը և ստեղծագործությունը: Երեկոյի ակտիվ մասնակիցները միայն երիտասարդները չեն լինի: Դրան իր ծանրակշիռ մասնակցությունը կբերի նաև թատերախմբի ավագ սերունդը՝ Ստանիսլավ Լյուբշինը, Իրինա Միրեշնիչենկոն, Նինա Գուլյաևան, Եվգենի և Գալինա Կինդինովները և ուրիշներ:
    Դիտվել է 978 անգամ