Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտիստի հուղարկավորության օրը կցուցադրեն «Յունոնան և Ավոսը» ներկայացումը

10.26.2018


Մոսկվայի «Լենկոմ» թատրոնը Նիկոլայ Կարաչենցովի հուղարկավորության օրը, նրա հիշատակին կցուցադրի «Յունոնան և Ավոսը» ներկայացումը: Այդ մասին հաստատության տնօրեն Մարկ Վարշավերի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այդ ներկայացման մեջ Կարաչենցովը խաղում էր կոմս Ռեզանովի դերը: Հենց այս ներկայացման կենտրոնական դերակատարումն էլ արտիստին բերեց շատ մեծ համբավ:

20-րդ դարի ռուսաստանցի բանաստեղծ Անդրեյ Վազնեսենսկու ստեղծագործությունը, դրա համար գրված կոմպոզիտոր Ալեքսեյ Ռիբնիկովի երաժշտությունը և «Լենկոմի» գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովի պատրաստած բեմադրությունը վերածվեցին Կարաչենցովի համար իսկական աստեղային ներկայացման, որը մինչև հիմա էլ համարվում այդ թատրոնի այցեքարտը:

Նիկոլայ Կարաչենցովը վախճանվել է այսօր՝ հոկտեմբերի 26-ին: Արտիստին երկրպագուները վերջին հրաժեշտը կտան հոկտեմբերի 29-ին՝ «Լենկոմ» թատրոնի բեմահարթակում:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 700 անգամ