Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տարալուծվել է տեղի ազգային կոլորիտի և ավանդույթների մեջ

10.31.2018

«Ռուսաստանում, այդ թվում Մոսկվայում, դրամատիկական արվեստը պահանջարկված ամբիոն է: Նրա հետ կարելի է շատ բարի գործեր կատարել: Թատրոնը հանդիսատեսի մոտ և քաղաքացիական աշխարհում զբաղեցնում է նորանոր հետաքրքրական անկյուններ», կարծում է «Մալայա Բրոննայայի վրա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գալամզովը, որը համատեղության կարգով օրերս նշանակվել է նաև Ռիգայում գործող հնամյա ռուսական թատրոնի ղեկավար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Նրա գնահատմամբ Լատվիայի մայրաքաղաքում արդեն 135 տարի գործող թատրոնը, որը կրում է Չեխովի անունը, բավականին նշանավոր երևույթ է այդ երկրի մշակութային կյանքում: Գալամազովի կարծիքով այս հաստատությունը դուրս է քաղաքական իրավիճակների ժամանակավոր շահադիտարկումներից և ռուս-լատվիական պետական հարաբերություններից: Իսկ Լատվիայի մշակույթի նախարարության մոտեցումը հաստատությանն ունի ազգային մշակույթը պահպանելու նշանը կրող դիրքորոշում:

Ընդհանրապես, Գալամազովը կարծում է, որ պետք է ռուսական մշակույթը հասցնել աշխարհի ինչ-որ անկյուններ, սակայն, ըստ նրա, դա այսօր անելը հեշտ չէ: Որպես իր խոսքերի հաստում նա հիշում է, որ մի քանի անգամ, օրինակ, փորձել է ռուսական ռեժիսորական դպրոցը ներարկել Ֆրանսիայում: Սակայն մեծ հաջողություններ չեն արձանագրվել, քանի որ ամենը, ինչ իրենք փորձել են փոխանցել ֆրանսիական թատրոնին, տարալուծվել է տեղի ազգային կոլորիտի և ավանդույթների մեջ:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 876 անգամ