Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վերնագիրը ոչինչ չասող մի բառ է, որը ատամների արանքից նետում է պիեսի հերոսը

11.01.2018

Մոսկվայի «Տեատր.դոկ» թատրոնում այսօր պրեմիերա է: Հանդիսատեսին կներկայացվի «Մամույդի» ներկայացումը, որի մտահղացման հեղինակը մի քանի ամիս առաջ կյանքին հրաժեշտ տված թատրոնի համահիմնադիր Ելենա Գրեմինան է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Մամույդին» ինչ-որ էակ չի: Սա բառ է, որը ատամների արանքից հաճախ նետում է պիեսի գլխավոր հերոսը՝ Համլետը:

Ըստ պատումի, հեռուստատեսությունում լավ կարիերայի հիմքեր նետած երիտասարդի մոտ է գալիս բանտում երկար ժամանակ ազատազրկման դատապարտված մայրը: Որդին չի հիշում մորը և ցանկություն չունի մորն ընդունել իր խրուշչովյան բնակարանում, որը նեղ է նաև իր համար: Սակայն մայրը հաստատակամ վճիռ է կայացրել՝ կյանքի մնացած ժամանակահատվածը անցկացնել հենց այստեղ և լրացնել որդու դաստիարակության բացթողումները:

Միանգամայն միմյանց օտար և տարբեր արժեքներ դավանող երկու մարդիկ, որոնց կապում է միայն արյան ընդհանրությունը, ստիպված են գոյատևել միևնույն տանիքի տակ: Սա, բնականաբար, փոխում է երկուսին էլ: Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ այստեղ են հայտնվում նաև մոր անցյալից ժամանած մարդիկ...

Սեփական տանիքը չունեցող ոչ պետական «Տեատր.դոկ» թատրոնը իր պրեմիերան կցուցադրի Մեյերհոլդ կենտրոնի «Սև դահլիճում»:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 845 անգամ