Շեքսպիրը ստիպում է հավատալ, որ կա ինչ-որ սահման… 11.08.2018
Մոսկվայի «Տեատր Լունի» թատրոնում նախատեսում են դեկտեմբերի 20-ին ներկայացնել «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը, որտեղ, ինչպես շեքսպիրյան ժամանակներում, բոլոր դերերը կկատարեն տղամարդ դերասանները: Այդ մասին տեղեկատվությունը «taglur.am»-ը փոխանցում է՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Դասական պիեսը կբեմադրի Բուլղարիայից հրավիրված ռեժիսոր Լիլիա Աբաջիևան, որը հայտնի է իր ավանգարդիստական ներկայացումներով:
Աբաջիևան բազմաթիվ ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր է, համարվում է Ստանիսլավսկու դպրոցի հետևորդ և գլխավորապես հետաքրքրված է Շեքսպիրի ստեղծագործություններով:
«Որպես ռեժիսոր իմ զարգացման բոլոր փուլերը այս կամ այն կերպ կապված են Շեքսպիրի հետ: Ես նրա ստեղծագործություններին անդրադարձել եմ դեռ ուսանողական տարիներից«- ասել է Աբաջիևան:
Նա կարծում է, որ Շեքսպիրը ստիպում է հավատալ, որ կա ինչ-որ սահման, որը հաղթահարելուց հետո կյանքը և մահը, իրականը և երևակայականը, աստվածայինը և սատանայականը դադարում են ընկալվել որպես հակադրություններ: Ըստ նրա, Շեքսպիրի պոեզիան արտահայտում է մարդու ներաշխարհը՝ նրա անհատակ խորքի և ձգտումների միջոցով:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com