Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոբելյանը Ֆոկինի համար «վերլուծական հայացք գցելու հնարավորություն է»

11.13.2018

Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը այս շաբաթը տրամադրել է իր գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինի մասնագիտական գործունեության 50-ամյակին նվիրված տոնակատարություններին: Դա նշանակում է, որ հաստատությունում կանցկացվի միջոցառումների շարք, որի ընթացքում հանդիսատեսները թիրախավորված կուղևորվեն դեպի ռեժիսորի անցած ստեղծագործական ճանապարհ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Ինձ համար այս հոբելյանը առաջին հերթին սեփական ստեղծագործական կենսագրության վրա վերլուծական հայացք գցելու հնարավորություն է»,- ասել է ռեժիսորը:

Նախօրեին՝ նոյեմբերի 12-ին, մեկնարկած այս ծրագրի առաջին օրից, հանդիսատեսներին սպասվում են տարաբնույթ հանդիպումներ, որոնց կմասնակցեն ոչ միայն պետերբուրգի, այլև Ռուսաստանի այլ քաղաքներից ժամանած արվեստագետներ:

Բացի այդ Ալեքսանդրինյան թատրոնի Նոր բեմում կբացվի «Ֆոկին: Սկիզբը» վերտառությամբ լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված ռեժիսորի գործունեության տարբեր փուլերին: Հոբելյանի շրջանակներում հանդիսատեսը կկարողանա հետհայաց նետել նաև Ֆոկինի բեմադրած ներկայացում-ֆիլմերի վրա և այլն: Իսկ միջոցառումները կեզրափակվեն թատերական գործչին ու նրա ստեղծագործությանը նվիրված միջազգային կոնֆերանսով:




Այս թեմայով այլ հղումներ-1

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 825 անգամ