Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նրան պարահանդեսի է հրավիրել Մեծ Բրիտանիայի թագուհին

11.19.2013

Աշխարհահռչակ լարախաղաց Անատոլի Զալևսկու կոլեկտիվը Մոսկվայի Կրոկուս Սիթի Հոլլում ներկայացրել է «Rizoma. Time» թատերական-կրկեսային շոուն: Պարի և մարմնամարզության լեզվով 15 արտիստները հանդիսատեսներին պատմում էին սիրո ուժի մասին փիլիսոփայական ասքը:

«Rizoma. Time»-ը Զալևսկու 1999թ.-ի հայտնի «Rizoma»-ի նոր տարբերակն է: Ներկայացումը կատարված է «Soul Circus» ոճով, որը համատեղում է երաժշտությունը, պարարվեստը, փիլիսոփայությունը, լարախաղացությունը, մարմնամարզությունը և թատրոնը:

Շոուի տևողությունը չի հասնում 2 ժամի: Սյուժեով և զգացմունքայինությամբ այն բաժանվում է երկու հատվածի: Սկզբում բեմում հայտնվում են երկու գլխավոր հերոսներ՝ տարօրինակ բանաստեղծը և սաղավարտով ու ձիավարի տաբաթով ռազմականացված մարդը, ով իրեն հարազատ է համարում ռոբոտանման մարդկանց միջավայրում և որոնց ինքը տիրություն է անում:

Երկուսն էլ գիտնականներ են և ստեղծում են շատ գեղեցիկ մի աղջիկ: Սաղավարտով մարդը անճարակորեն փորձում է մտերմանալ աղջկա հետ, սակայն նրա կոպիտ զինվորական հնարքները չեն հուզում աղջկա քնած սիրտը:

Որպես դեկորացիաներ ներկայացման մեջ օգտագործված են մեծ էկրանները, որոնք պատկերում են ժամացույց, մեխանիզմներ, ֆորմուլաներ, երաժշտության մեջ հնչում են մետաղական ծանր նոտաներ: Դերասանները կատարում են ծանր պարեր, որոնց մեջ կան ակրոբատիկայի տարրեր, լարախաղացը տարբեր բարձրությունների վրա է հայտնվում:

Երբ սիրո խտացումը հասնում է բավարար ուժգնության, ռոբոտանման մարդկանց սրտերը բարձր լսվող ռիթմիկ հարվածների ներքո արթնանում են: Նրանց օգնում է գիտնական բանաստեղծը: Դերասանները ազատվում են իրենց կաշկանդող ծածկոցներից, տղամարդիկ սկսում են հիանալ կանանցով: Ռոմանտիկ երաժշտության ներքո նրանք պարում են և կատարում են խմբակային աճպարարություն՝ չափերով ֆուբոլայինին մոտ և վառ կարմիր ներկված ինքնատիպ գնդակներով: Այս համարը խորհրդանշում է սրտերի բացվելը և միմյանց ընդառաջ գնալը, վստահությունը իրար հանդեպ և հաղորդակցումը:

Բացվող վարդերի փնջերի ֆոնի վրա Անատոլի Զալևսկին իր ընկերուհու հետ ցուցադրում է լարախաղացության զուգապար, որը շոուի ամենառոմանտիկ համարն է:

Ներկայացման լուրջ փիլիսոփայական պատումը թեթևացնում է երկու գիտնականների կատակ պարը: Գիտնական-բանաստեղծը իր գործընկերոջը սովորեցնում է, թե ինչպես պետք է նվաճել աղջիկների արդեն արթնացած սրտերը: Խստականոն կյանքով ապրող մարդը փոխում է ձիավարի տաբաթը շարժումները չկաշկանդող զոլավոր հագուստով և փորձում իրեն դրսևորել ազատության մեջ:

Անատոլի Զալևսկին համարվում է կրկեսային ոլորտի նորարար: Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է՝ այդ թվում կրկեսային արվեստի Փարիզի «Mondial du Cirque Demain» փառատոնի ոսկե մեդալակիր, Մոնտե-Կառլոյի կրկեսային արվեստի Միջազգային փառատոնի «Ոսկե ծաղրածու» մրցանակի հաղթող: 2003թ.-ին նա հիմնել է սեփական ստուդիա՝ իր շոուի անունով՝ «Rizoma»:

Նշենք նաև, որ Զալևսկին մասնակցել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության բեմականացումներին և նույնիսկ Մեծ Բրիտանիայի թագուհու հրավերով մասնակցել է պարահանդեսի:
    Դիտվել է 1068 անգամ