Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Oպերան ստեղծվել է հենց այդ օպերայի հիման վրա

11.25.2018

1915թ.-ին լուսաշխարհ եկած ռուսական ավանգարդիզմի հայտնի «Սև քառակուսի» կտավի առաջին տարբերակն իր մշտական ցուցասրահից այսօր կտեղափոխվի Մոսկվայի Նոր Տրետյակովյան պատկերասրահի մեկ այլ տարածություն, որտեղ ներկայացվելու է կոմպոզիտոր Իլյա Դեմուցկու «Սև քառակուսու համար» օպերայի պրեմիերան: Այդ մասին տեղեկացնում է է «taglur.am»-ը՝ հղում անելով «TASS»-ին:

Բեմադրության հեղինակները նշել են, որ Կազիմիր Մալևիչի գլուխգործոցը, «համաշխարհային արվեստի գլխավոր նկարներից մեկը» վերադարձնում են թատերական տարածություն:

Առաջին անգամ «Սև քառակուսին» որպես դեկորացիա հայտնվել է կոմպոզիտոր Միխայիլ Մատյուշինի և բանաստեղծ Ալեքսեյ Կրուչենիխի 1913թ.-ի դեկտեմբերի 3-ին Սանկտ-Պետերբուրգում բեմադրված «Հաղթանակ արևի նկատմամբ» ֆուտուրիստական օպերայում:

«Սև քառակուսու համար» օպերան ստեղծվել է հենց այդ օպերայի հիման վրա: Բեմադրությունը ներկայացվելու է անգլերեն լեզվով՝ ռուսերեն թարգմանված սուբտիտրերի ուղեկցությամբ:

Նախատեսվում է, որ այսօրվա մեկնարկից հետո մոսկովյան առաջնախաղերը կշարունակվեն մինչև նոյեմբերի 28-ը և տոմսերի վաճառքից ձևավորված հասույթի 10 տոկոսը կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: 2019թ.-ին օպերայի ստեղծագործական խումբը կմեկնի համաշխարհային շրջագայության:

Դեմուցկին ռուսաստանցի ժամանակակից հայտնի կոմպոզիտոր է, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր: Նա 150 երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է, որոնք պարբերաբար, բացի ռուսականը, հնչեցվում են նաև Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի տարբեր բեմահարթակներում: Դեմուցկու երկու ստեղծագործությունները՝ «Մեր ժամանակի հերոսը» և «Նուրեև» բալետները այսօր ընդգրկված են Ռուսաստանի Մեծ թատրոնի խաղացանկում:

Ի դեպ, այս թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը հայտարարել է, որ Դեմուցկին իրենց պատվերով գրում է նոր օպերա՝ ըստ Ալեքսանդր Գրինի «Փայլփլուն աշխարհ» ստեղծագործության:






Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 819 անգամ