Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերախումբը չպետք է վախենա

12.08.2018


Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Բոյակովը հայտարարել է, որ «Նոր դրամա» տերմինը մտահղացվել է իր «անմիջական մասնակցությամբ»: Այդ մասին «teatral-online.ru»*ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բոյակովը նաև հայտարարել է, որ պահպանելով խաղացանկային թատրոնի սկզբունքները, այնուամենայնիվ, պետք է պատրաստել այսօրվա, այսինքն ժամանակակից իրողություններին համապատասխան ներկայացումներ: Նա թատրոնի կոլեկտիվին առաջարկել է բեմադրել ժամանակակից դրամատուրգների և այդ ուղղությամբ անցկացնել քննարկումներ:

Բացի այդ նոր գեղարվեստական ղեկավարը դերասաններին հիշեցրել է, որ թատերախումբը չպետք է վախենա վոկալի փորձերից և խորեոգրաֆներ հրավիրելուց:






Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 681 անգամ