Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական տարվա միջոցառումները գումարվում են նախատեսվելիք մյուս ծրագրերին

12.10.2018


Եկող՝ 2019թ.-ն Ռուսաստանում հայտարարվել է թատրոնի տարի: Այդ իրադարձության շրջանակներում Մոսկվայի թատրոններում նախատեսվում է իրականացնել 78 պրեմիերա և 48 հատուկ նախագիծ: Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի տարածած նախնական տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ռուսաստանի մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտում նշել են, որ թատրոնի տարվա բոլոր միջոցառումները գումարվում են այն գործունեությանը, որոնք այսօր արդեն ստացվել են հայտերի տեսքով՝ 2019թ.-ի համար: Իսկ այդ հայտերը վերաբերում են անցկացվելիք ևս 11 թատերական լաբորատորիաների, երկու թատերական մրցույթների, մեկ մեծ գործարար ծրագրի, 10 ցուցահանդեսի, 11 ստեղծագործական հանդիպումների և 11 վարպետաց դասերի:

Ընդհանուր առմամբ խոսքը 239 հայտի մասին, որոնց հիման վրա պետք է ձևավորվի միջոցառումնեի բյուջեն:

Ենթադրվում է, որ թատրոնի տարվա նախագիծը վերջնական տեսքի կբերվի և կհաստատվի մինչճև տարեվերջ:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 764 անգամ