Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարդը սկսում է մտորել իր գոյության իրական իմաստի մասին

12.11.2018


Այսօր լրանում 20-րդ դարի ռուսական գրականության նշանավոր ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլժենիցինի ծննդյան 100-ամյակը: Այդ հոբելյանի կապակցությամբ Մոսկվայի դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնում կներկայացվի գրողի հայտնի «Չարորակ ուռուցքի մասնաշենքը» ստեղծագործության հիման վրա բեմադրված նույնանուն ներկայացումըւ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բեմը ներկայացնում է այդ հիվանդությամբ տառապողների կյանքն ամփոփոխ աշխարհ: Դա մի տարածություն է, որտեղ մարդը հիվանդության հետ հայտնվում է դեմ դիմաց: Դրամատիկական գործողությունը դառնում է հերոսների մասին անկեղծ պատումը, որոնցից յուրաքանչյուրին վիճակված է անցնելու մի երկար ներքին ճանապարհ՝ սկսած մահացու հիվանդանալու փաստը տագնապով մերժելու պահից, մինչև՝ այդ դժբախտ իրողությունը ընդունելու կամ դրանից փախչելու պահը:

«Ինչով են մարդիկ կենդանի»: Հենց այդ հարցն են անընդհատ տալիս ներկայացման հերոսները: Նրանք հենց որ մեկուսանում են ամենօրյա ունայնություններից, սկսում են մտորել իրենց գոյության իրական իմաստի մասին: Նրանց գլխավոր ձգտումը ապրելու ցանկությունն է: Իսկ այդ ժամանակ ապրելու հնարավորությունն, արդեն, հայտնված է լինում մեծ հարցականի տակ:
«Այս ստեղծագործության մեջ երեք երևույթներ են ամենից կարևորը՝ կյանքը, մահը և սերը»,- նշել է բեմադրության հեղինակ Դմիտրի Ակրիշը: Նա նշում է, որ հիվանդասենյակը իր համար ներկլայանում է որպես մի ողջ պետության հասարակություն, որտեղ հանդիպում են միանգամայն տարբեր մարդիկ՝ միմյանցից տարբերվող համոզմունքներով և սոցիալական դերակատարմամբ և որոնք, սակայն հավասար են մահվան ուժի առաջ:

Ռեժիսորը ընդգծում է, որ այս ներկայացումը զգուշացում է, տագնապ է ժամանակակից մարդու և նրա ինքնուրույն մտածելու ունակության համար՝ հատկապես մի այնպիսի սահմանային իրավիճակում, ինչպիսին է սարսափելի հիվանդությունը...






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 929 անգամ