Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հետաքրքրությունը կայանում է այն բանում, որ ինչ-որ մեկին տանջեն

12.13.2018

«Թատրոնում ինչ ասես, որ չկա որը գտնվում է այն կողմում և պատահական հանդիպած մարդուն անհասկանալի է: Մենք բոլորս մի փոքր սնահավատ մարդիկ ենք: Հուսով ենք և հավատում ենք, որ մեզ մասնագիտության մեջ օգնում են ինչ-որ որոշակի գործողություններ: Կամ հովանավորում են և ուղեկցում են բարձրագույն ուժերը: Թատրոնը բավականին ոչ պարզ օրգանիզմ է, ամբիցիաների ու տարբեր ինքնասիրությունների մի մեծ կիտուկ: Բոլոր դերասանների մոտ այն լի ու լի է և դա, իրականում, ճշմարիտ է»,- խոսելով ռուսական թատրոնում այսօր պահպանվող բայց հնուց եկած դրական և բացասական ավանդների մասին՝ ասել է Յարոսլավլ քաղաքի Ֆեդոր Վոլկովի անվան դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Մարչելլին:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Յարոսլավլի այս թատրոնի տիրույթում է կայացել 2019թիվը Ռուսաստանում որպես թատրոնի տարի անցկացնելու պետական ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

Մարչելլին նշել է, որ մարդը չի կարող գնալ դեպի դերասանական մասնագիտությունը առանց սեփական անձի հանճարեղության գիտակցման: Ճիշտ է, «ոչ այնքան հոգեբանորեն առողջ մարդկանց համար դժվար է հարմարվել դրական ավանդույթների հետ» սակայն այդ հանգամանքը նա համարում է «յուրաքանչյուր թատրոնի պատմություևը»: Ռեժիսորը այդ պատմության մեջ առանձնացնում է նաև անվերջ բանսարկություններն ու պատերազմները և ընդգծում. «Կարծում եմ, չկա այնպիսի թատրոն, որտեղ իշխի բացառապես խաղաղասեր ընտանեկան մթնոլորտ»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշում է, որ թատրոնում բոլոր դերասանները միատեսակ չեն զբաղված: Առավել քիչ պահանջարկ ունեցողներն իրենց վիճակը բացատրում են այն հանգամանքով, որ ինչ-որ մի դերասանուհու կամ դերասանի բախտն ավելի է բերում, որ կան այնպիսիք, որոնք գտնում են ռեժիսորի հետ ավելի մոտ լինելու ճանապարհներ և այլն:

«Դա միանգամայն նորմալ, պատվախնդիր, մի փոքր ավելի շատ նախանձոտ պատմություն է, որը լինելու իր տեղն ունի միշտ»,- ասում է Եվգենի Մարչելլին և ավելացնում, որ թատրոնի ամենագլխավոր ավանդույթն այն է, որ այստեղ, ներսում, որպես օրինաչափություն, հավաքվում են խմբավորումներ՝ ըստ հետաքրքրությունների: Իսկ այդ հետաքրքրությունը կայանում է այն բանում, որ ինչ-որ մեկին տանջեն:







Այս թեմայով այլ հղումներ-1

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 992 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ