Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուտում են իրենց ազատություն շնորհած Աստծոն

12.19.2018

Մոսկվայի Պոետների թատրոնում բեմադրել են «Որդեր» փանք-օպերան, որը նշվում է որպես անտիուտոպիա՝ չնայած այն ներկայացվում է թեթև ձևով՝ բանաստեղծությունների և դրանց ուղեկցող երաժշտության միջոցով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ներկայացումը կարելի ընկալել որպես հակասություևններով հագեցած Եվրոպայի անկման պատմության պռոեկցիա, թեև այն արտացոլված ու պատկերված է որդերի հասարակության մասին պատումով:

Մի տեսության համաձայն մարդկանցով բնակեցված Երկիրը պտտվում է Արևի շուրջը, իսկ ատոմի միջուկի շուրջ պտտվում են ոչ պակաս հմայքով օժտված էլեկտրոնները: Համաձայն այս մոտեցման, գուցե ինչ-որ մի տեղ էլ որդե՞ րն են տնօրինում իրենց համար նախատեսված ուղեծիրը և ունեն իրենց քաղաքակրթությու՞նը:

Ներկայացումը համատարած փոխաբերություններից է կազմված: Ապակե տարայի նեղվածքում ապրող որդերը մի գեղեցիկ օր, ինչպես մայրական ընդերքից, դուրս են թափվել և ազատ են: Նրանք դրսում և աստված ունեն, և սատանա, որը մարմնավորված է Խլուրդի տեսքով: Որդերը պլանավորում են սպանել այդ թշնամուն ոչ միայն հանուն ազատ կյանքի, այլև հանուն սիրո...

Նրանք նաև հույսեր ու վախեր ունեն, սակայն գլխավորն այն է, որ ազատ են՝ թեև գտնվում են պատերազմի սպառնալիքի տակ: Ահա սա է ցանկալի ազատությունը և երջանկությունը:

Լրացուցիչ ի՞ նչ է հարկավոր մարդուն: Բայց անմիջապես օդում ծագում է հաջորդ հարցը: Իսկ եթե հանկարծ այդ նույն մարդ արարածը ընկավ աղբափոսի մե՞ջ: Նրան այնտեղ անմիջապես կսպառնա մահը:

Այո, մահը փոսում կսպառնա մարդուն, բայց ոչ որդին: Դեռ ավելին, այնտեղ նրան սպասում է քաղցր կյանքը:

Սա փանք-օպերայի հետաքրքիր թեմաներից մեկն է՝ հարաբերականության թեման: Այն ինչ տհաճ ու գարշանք առաջացնող է մեկի համար, կարող է ցանկալի ու երջանկաբեր լինել մյուսին:

Գործողությունն ավարտվում է որդերի խրախճանքով, որոնք ուտում են իրենց աստծոն: Աստված, որը նրանց ազատել էր ապակե տարայի նեղվածքից և ուղարկել արտաքին աշխարհի ազատության մեջ ապրելու:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 943 անգամ