Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսոր, որին իրավունք է վերապահված իրականացնելու մտքովն անցած ամեն ինչ...

12.19.2018

Երկարատև հիմնանորոգումները այսօր ավարտվել են և Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնը դեկտեմբերի 19-ին կրկին վերադարձել է Չիստիե պրուդի շրջանում գտնվող սեփական տուն: Նորամուտը համընկել է նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկի ծննդյան հոբելյանին: Այսօր լրանում է հայտնի թատրական գործչի 85-ամյակը:

Այս կոլեկտիվն արդեն 46 տարի ղեկավարող համաշխարհային մեծության արվեսրտագետին անձամբ շնորհավորել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Գալինա Վոլչեկը թատրոնի ղեկավարությունը ստանձնել է 39 տարեկան հասակում և 1970-ական թվականների խորհրդային ճահճացման տարիներին բեմահարթակի այժմեականությունը ապահովելու համար կարողացել է համագործակցել անգամ համաշխարհային ռեժիսուրայի այնպիսի մի կարկառուն ներկայացուցչի հետ, ինչպիսին մեծն լեհ Անջեյ Վայդան էր:

Երիտասարդ Վոլչեկի թատերական գործունեության մեկնարկի մասնակիցներից մյուսն էլ դարձել է ռուսական բեմարվեստի հսկա Գեորգի Տովստոնոգովը, որը հանուն այդ համագործակցության, մի առ ժամանակ, կտրվեց, անգամ, իր ղեկավարած պետերբուրգյան Մեծ դրամատիկական թատրոնից և իրականացրեց սեփական ստեղծագործական կենսագրականում առաջին մոսկովյան բեմադրությունը:

«Մի կողմից նա հենվում էր համաշխարհային լավագույն ռեժիսուրայի վրա, մյուս կողմից, հասկանում էր, որ առանց երիտասարդների թատրոնը չի վերապրի»,- Գալինա Վոլչեկի գործունեության մոտիվացիայի իր դիտարկումն է ներկայացրել ռուսաստանցի մեկ այլ հայտնի թատերական գործիչ՝ Իոսիֆ Ռայխելգաուզը...

Հիմա Վոլչեկը «Սովրեմեննիկում» վերականգնում է իր երբեմնի բեմադրություններից շատերը: Նա թատրոնում երկար ու բովանդակալից կյանք է անցկացրել և դա, գործընկերների և նրա արվեստի երկրպագուների կարծիքով, այս մեծության ռեժիսորին իրավունք է վերապահում իրականացնելու մտքովն անցած ամեն ինչ...







Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 1022 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների