Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դատապաշտպանների միջոցով գրավոր հանձնարարականներ է փոխանցել թատերախմբին

12.25.2018

Դեկտեմբերի 25-ին և 26-ին Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնում կներկայացվի Կիրիլ Սերեբրեննիկովի «Բարրոկո» նոր բեմադրական նախագիծը: Ինչպես հայտնի է այս ռեժիսորը գտնվում է տնային կալանքում պետական ֆինանսական մեծ միջոցներ յուրացնելու մեղադրանքով: Իսկ դա նշանակում է, որ այս նոր բեմադրությունը Սերեբրեննիկովը իրականացրել է թատրոնում չգտնվելով, այսինքն «առանց այնտեղ ֆիզիկապես գտնվելու»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax.ru»-ին:

«Սա, «Գոգոլ կենտրոնում» Կիրիլ Սերեբրեննիկովի, արդեն, երկրորդ նախագիծն է, որ մենք թողարկում ենք առանց թատրոնում նրա ֆիզիկական ներկայության: Նրան արգելված է գալ թատրոն և, ահա, արդեն 1,5 տարի է»,- ասել է այս ներկայացման ռեժիսոր Եվգենի Կուլագինը: Նա նաև տեղեկացրել է, որ Սերեբրեննիկովն է այս ներկայացման գաղափարի, պիեսի, սցենոգրաֆիայի, հագուստների, միզանսցենների հեղինակը:

Նոր բեմադրությունը պատրաստելիս աշխատանքը կազմակերպվել է հեռակա կարգով՝ Սերեբրեննիկովը իր դատապաշտպանների միջոցով գրավոր հանձնարարականներ է փոխանցել թատերախմբին, որոնք էլ դրանք նյութկանացրել են բեմի վրա: Այդ փորձերը տեսագրվել են և ետ փոխանցվել Սերեբրեննիկովին: Եվ այսպես շարունակ:

«Ցավն ու արվեստը համաձուլված են միմյանց: Արվեստը միշտ ստանձնում է ցավի, տառապանքի, հուսալքման մասին պատմելու աշխատանքը, որովհետև այդ ժամանակ շանս կա, որ իրական կյանքում այդ ամենը կնվազի»,- հիշել են գործընկերները Սերեբրեննիկովի խոսքերը:

«Բարրոկո» ներկայացման մեջ բարձրաձայնում են 20-րդ դարի փիլիսոփաների, արվեստագետների մտքեր, իսկ հրավիրյալ օպերային երգիչները կատարում են Հենդելի, Վիվալդիի, Բախի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից:





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 964 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների