Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արքայադուստրը սիսեռահատիկի վրա կժամանի Նատալիա Սացի անվան թատրոն

11.20.2013


Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա » հեքիաթի մոտիվներով բալետային նոր ներկայացման պրեմիերիա կկայանա Մոսկվայի Նատալիա Սացի անվան Պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնում, հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով թատրոնի պարուսույց-բեմադրիչ Ելենա Բարիշնիկովային:

«Իրականում Անդերսենի հեքիաթը շատ կարճ է: Այն տեղավորվում է մեկ պարբերության մեջ, բայց այն ունի ընդգրկուն իմաստ: Ամեն մարդ փնտրում է իր երկրորդ կեսին: Եվ մեր մոտ էլ իր սերը գտնելու նպատակով արքայազնը մեկնում է ուղևորության: Ընդ որում նա լողում է մի նավակով, որը նախկինում մի սիսեռահատիկ էր»,- պատմում է Բարիշնիկովան:

Նա նաև նշել է, որ ներկայացման դեպքերը ծավալվում են Վենետիկում՝ բարրոկոյի իտալացի կոմպոզիտորներ Անտոնիո Վիվալդիի և Արկանջելո Կորելիի ժամանակաշրջանում, ում երաժշտությունը դրվել է բեմադրության հիմքում: Ներկայացման նկարչական ձևավորումը և հագուստների հեղինակն է Աննա Նեժնայան:
    Դիտվել է 1277 անգամ