Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բռնությունների իրական պատմություններ, որոնք գրի են առել օգտատերերը

01.09.2019

Այսօր, հունվարի 9-ին, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХАТ) դպրոց-ստուդիայի 4-րդ կուրսի ուսանողները «Նա Ստրաստնոմ» թատերական կենտրոնում կներկայացնեն յուրահատուկ մի բեմադրություն, որը ստեղծվել է սոցիալական ցանցերում տարբեր մարդկանց կողմից կատարված գրառումների հիման վրա:

«Ես չեմ վախենում ասել» վերնագրով բեմադրության ընթացքում շոշափվում են սեռական, ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունների իրական պատմություններ, որոնք գրի են առել օգտատերերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «nastrastnom.ru»-ին:

Անցյալ՝ 2018թ.-ին, կյանքից հեռացած ռեժիսոր Դմիտրի Բրուսնիկինի հավաքած կուրսի ուսանողների հետ միասին դպրոց-ստուդիայի «Դերասանի պլաստիկական դաստիարակության» ամբիոնի դասախոս Ալլա Սիգալովան 50 րոպե տևողությամբ բեմադրությունը պատրաստել են խորեոգրաֆիական էտյուդների ձևաչափով:

Այս ներկայացմամբ թատերական երիտասարդ կոլեկտիվը և նրանց դասախոսն ուշադրություն են հրավիրում ագրեսիայի, բռնության, կամայականության, կոպտության հիմնախնդրի վրա:

«Կամայականությունների հետ բախվում են ամենատարբեր մասնագիտության, տարիքի, սոցիալական դիրքի տեր մարդիկ: Սակայն, որպես օրինաչափություն, դրանց ենթարկվողները նախընտրում են լռել, չխոսել կատարվածի մասին: Սակայն դաժանությանը ենթարկվածները չպետք է սարսափ ու ամոթ զգան, այն բանի համար, որ իրենց հետ տեղի է ունեցել կամ ունենում է այդպիսի բարբարոսություն... Որովհետև ամոթը նշանակում է մեղք...»,- նշված է թատրոնի պաշտոնական կայքում:




    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 851 անգամ