Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը հրաժարվել է փարթամների մասին վատ արտահայտված պարողից

01.15.2019

Փարիզի Օպերան որոշել է չհամագործակցել համաշխարհային համբավ վայելող, ուկրաինացի պարող Սերգեյ Պոլունինի հետ այն պատճառով, որ արտիստը վատ է արտահայտվել փարթամ կառուցվածքով մարդկանց մասին: Այդ որոշումը հրապարակվել է թատրոնի Twitter-ի պաշտոնական էջում, որտեղ հաստատության պարի գծով տնօրեն Օրելի Դյուպոնը նշել է, որ Պոլունինի հայտարարությունները չեն համապատասխանում Փարիզի օպերայի արժեքներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, Պոլունինը պետք է մասնակցեր «Կարապի լիճը» բալետի բեմադրությանը:

Ասենք, որ Պոլունինը համացանցով այն միտքն էր տարածել, որ լիքը մարմինը «գեղեցիկ» չէ, իսկ դրա պատճառը ծուլությունն է: Այժմ այդ գրառումը նրա էջից անհետացել է:

Ասենք, որ Պոլունինը եղել է Լոնդոնի արքայական բալետի ամենաերիտասարդ մենապարողը: Որպես այդպիսին նա հանդես է եկել նաև Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի երաժշտական թատրոնում: 2016թ.-ին նա դարձել է նաև Մյունխենի Բավարական պետական բալետի հրավիրյալ մենապարող: Պոլունինը նկարահանվում է նաև կինոյում, իսկ 2018թ.-ի նոյեմբերին ստացել է ռուսական անձնագիր:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 718 անգամ