Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնների հրաշապատման ավանդներն ու խորեոգրաֆի ըմբռնումները

01.17.2019


21-րդ դարի թատրոնի փիլիսոփայության մասին իրենց պատկերացումները իտալական « No Gravity» թատրոնի արտիստները արտահայտել են «Արիա» վերնագրով ներկայացման մեջ, որն իր ձևաչափով ներկայացնում է կրկեսի, մարմնամարզության, խորեոգրաֆիայի և դեկորացիաների համատեղման մի անսովոր ամբողջություն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «terrychegia.com»-ին:

Հատկանշական է, որ կատարողական առումով յուրահատուկ և բարդ բեմադրության մեջ զբաղված բոլոր պարողները, երաժիշտները, երգիչները խաղում են համարժեք կենտրոնական դերեր:

Ներկայացումը բեմադրելիս թատրոնը ներշնչվել է բազմադարյա թատերական արվեստի զարգացման գրեթե բոլոր հանգուցային առանձնահատկություններից՝ սկսած հելլենիստական ժամանակաշրջանից, վերջացրած Վերածննդի ֆանտաստիկ թատրոնով և 17-րդ դարում հռոմեացի, միլանցի և ֆլորենտացի վարպետների ստեղծած մեխանիկական հորինվածքներից:

Թատրոնի տնօրեն և խորեոգրաֆ Էմիլիանո Պալլիսարին, այս հրաշքների թատրոնում ասես ի մի բերել համաշխարհային և իտալական թատրոնների հրաշապատման ավանդներն ու իր ըմբռնումները, որի արդյունքում Մոնտեվերդիի և Վիբալդիի երաժշտության ներքո ծնվել է «Արիա» -ն :

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 737 անգամ